Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է մոտ ժամանակներս քաղաքական գործունեությունը դադարեցնելու պատրաստակամության մասին, հայտնում է TACC-ը։
«Դա իսկապես այդպես է։ Ես կցանկանայի լքել քաղաքականությունը, սակայն ինձ համար կարևոր է, որ առկա կուրսը շարունակվի, և այդ իսկ պատճառով Պաղեստինյան խորհրդի առաջկա հանդիպման ընթացքում ես կբարձրացնեմ այդ հարցը, և մենք կընդունենք համապատասխան որոշում»,- ասել է նա Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։