Դեմիրթաշ. ԱԶԿ-ն պետք է առաջնորդվի «Թո´ղ Աստված ների ինձ» կարգախոսով

08:57     25 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 24-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ ավելի լավ կլինի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջնորդվի «Թո´ղ Աստված ների ինձ»,  այլ ոչ թե «Հանուն Աստծո» կարգախոսով: Այս մասին հայտարարում է  Hurriyet-ը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը (YSK) որոշում է կայացրել արգելել ԱԶԿ-ի՝  նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրությունների համար նախատեսվող նախընտրական կարգախոսը՝ բացատրելով, որ «Bismillah»-ը՝  «Հանուն Աստծո», կրոնական տերմին է, որի պատճառով էլ իրավաբանորեն չի կարող օգտագործվել նախընտրական քարոզարշավի ժամանակ: 


© armedia.am