Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը կարգադրել է վերանայել Մեքքայում ուխտագնացության անցկացման կանոնները՝ հրմշտոցի հետևանքով հարյուրավոր մուսուլմանների զոհվելուց հետո, հայտնում է BBC-ն:
Հաջի ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացել է ավելի քան 700 մուսուլման, վիրավորվել 800 ուխտավոր: Սա ուխտագնացության ժամանակ վերջին 25 տարվա մեջ զոհերի ամենամեծ թիվն է:
Թագավորն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել ուխտավորների շարժման կազմակերպումը:
Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է սաուդյան իշխանություններին, որ չեն կարողացել ապահովել ուխտավորների անվտանգությունը: