Թուրքիան պատրաստ է պայքարել ԻՊ դեմ, եթե թույլ տան ոչնչացնել քրդերին

12:12     25 սեպտեմբերի, 2015

Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն դրա փոխարեն ըմբռնող մոտեցում է ակնկալում   քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անկարայի բարձրաստիճան պաշտոնյային:

«Թուրքիան կկիսվի իր փորձով արևմտյան առաջնորդների հետ: Երկիրը աջակցություն է փնտրում, որպեսզի կանխի Մերձավոր Արևելքի վերածումը  ահաբեկչության արտահանողի»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Վերջինիս խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարություն պետք է անի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ,  որը բացվում է այսօր Նյու Յորքում:


© armedia.am