Թուրքիայում ՔԲԿ-ի ռմբային հարձակման արդյունքում 20 զինվոր է վիրավորվել

12:02     28 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 28-ին, արևելյան Բիթլիս նահանգում մոտ 20 զինվոր է վիրավորվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից իրականացրած ռմբային հարձակման արդյունքում:  

 Քուրդ զինյալները պայթեցրել են ռումբն այն ժամանակ, երբ ռազմական մեքենան անցնելիս է եղել Դատվանի շրջանով: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

Հաղորդվում է նաև, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: 


© armedia.am