Կիևը ռուսական ավիաընկերություններին տեղեկացրել է «սև ցուցակում» հայտնվելու մասին

16:05     28 սեպտեմբերի, 2015

Ինչպես հայտարարել է լրատվամիջոցների հարցերով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարի օգնական Նատալիա Տերլեցկայան՝  Կիևը պաշտոնապես տեղեկացրել է բոլոր ռուսական ավիաընկերություններին սև ցուցակում հայտնվելու մասին, ըստ որի, նրանց արգելվում է  մուտք գործել  Ուկրաինայի օդային տարածք հոկտեմբերի 25-ից հետո: Այս մասին հաղորդում է  Sputnik News- ը:

 «Այո, նամակներն ուղարկվել են պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերություններին» ",  - ասել է Նատալիա Տերլեցկայան լրագրողներին:

Նա նաև հավելել է, որ ռուսական ավիափոխադրողներն այդ մասին տեղեկացվել են մինչև ուրբաթ օրվա ավարտը:

 Հարկ է նշել, որ ուրբաթ օրն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի վարչակազմից հայտնել են,  որ Aeroflot-ն ու Transaero-ն  նույնպես հայտնվել են  այդ ցուցակում: 


© armedia.am