Եգիպտոսի նախագահը ՄԱԿ-ում խոսել է Երուսաղեմի հիմնախնդրի մասին

11:49     29 սեպտեմբերի, 2015

Եգիպտոսի նախագահ Աբդել ալ-Ֆաթահ աս-Սիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման և Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծման թեմաներին, գրում է newsru.co.il-ը:

Իր ելույթում Սիսին մտահոգություն է հայտնել Երուսաղեմում Ալ-Ակսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հասնել արաբ-իսրայելական հակամարտության վերջնական լուծմանը, որը հնարավոր է միայն Պաղեստինի անկախ պետության ստեղծմամբ` 1967 թվականի սահմաններով և Երուսաղեմ մայրաքաղաքով:

Եգիպտոսի նախագահը խոսել է նաև իր երկրում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին:


© armedia.am