Նազարբաևն առաջարկել է ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել Ասիա

11:06     29 սեպտեմբերի, 2015

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքից տեղափոխել Ասիայի երկրներից մեկը, գրում է «Корреспондент»-ը։ 

«21-րդ դարում զարգացման կենտրոնը տեղափոխվում է Ասիա: Դա աշխարհում ամենամեծ աշխարհամասն է, որտեղ ապրում է Երկրի բնակչության 2/3-ը և որտեղ կենտրոնացված են անհավանական ռեսուրսներ… Առաջարկն այն է, որ կարելի է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տեղափոխումն Ասիա»,- հայտարարել է նա։

Նազարբաևի խոսքով՝ 70 տարի առաջ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ որոշում է կայացվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը բացել Նյու Յորքում՝ հաշվի առնելով միջազգային հարաբերություններում արևմտյան կիսագնդի հատուկ դերը։


© armedia.am