Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից ավելի քան 30 քուրդ գրոհային է սպանվել միջսահմանային գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Քրդերի և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև բախումները վերսկսվել են այս տարվա հուլիս ամսից: Ավելի վաղ HDP համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ «բանակցային գործընթացը», որը պաշտոնապես սկսվել է 2013 թվականի սկզբին, կարող էր վերսկսվել մինչև նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրությունները, սակայն Էրդողանը «ամբողջությամբ փակել է բոլոր դռները»: