Հանդիպում-թրեյնինգ հայաստանյան ԶԼՄ-երի համար

11:43     30 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի, մասնավորապես՝ Հայաստանի համար»  թեմայով հանդիպում-թրեյնինգը, որին հրավիրված էին մասնակցելու ԶԼՄ ներկայացուցիչներ թերթերից, էլեկտրոնային կայքերից, հեռուստաընկերություններից և ռադիոյից:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, ով վարում էր հանդիպում-թրեյնինգը, անդրադարձավ ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի հետ ԵՄ-ի հարբերություններին, անցած ճանապարհին և ներկայիս փուլին, ինչպես նաև ԶԼՄ-ներում դրանց լուսաբանմանն ու հանրային ընկալմանը:

Առավել լայն անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց ներկայիս փուլին, ակնկալիքներին և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև այդ հարբերությունների հետագա զարգացման հարցում ԶԼՄ-երի հնարավոր դերին:

Հանդիպման երկրորդ մասում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով անդրադարձան գործնական օրինակների վերլուծությանը:

Նշենք, որ միջոցառումն անց էր կացվում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի»  ծրագրի շրջանակում:


© armedia.am