ԱՄՆ-ը 5 մլն դոլար պարգևատրում է խոստանում ԻՊ ֆինանսավորման մասին տեղեկությունների համար

10:53     30 սեպտեմբերի, 2015

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 5 միլիոն դոլար պարգևատրում է խոստացել «Իսլամական պետության» կողմից նավթի և հնագիտական իրերի վաճառքի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների համար:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը արժեքավոր է համարում նավթի, ինչպես նաև  հնագիտական իրերի վաճառքի մեջ ներգրավված անձանց կամ ձեռնարկությունների, ինչպես նաև գնորդներին դրանց հասցնելու ճանապարհների վերաբերյալ տեղեկությունները:

Նշենք, որ ԻՊ միլiարդավոր դոլարներ է ստանում նավթի և հնագիտական իրերի վաճառքից:


© armedia.am