ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 7.5 միլիոն դոլար օգնություն

14:55     1 հոկտեմբերի, 2015

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 7.5 միլիոն դոլար, որպես Վաշինգտոնի օգնության փաթեթի մաս՝ Դոնբասի հակամարտության ժամանակ զոհվածների ընտանիքներին աջակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝  հղում կատարելով 112 Ukraina հեռուստաալիքին:

 Գումարը կօգտագործվի ընտանիքներին սնունդ, դեղորայք, շինանյութ և կենցաղային իրեր գնելու համար:


© armedia.am