«Ես շատ կուզենայի, որ մեր կողմից Ադրբեջանին տրվող հնարավոր իրավական պատասխանը մենք չընկալեինք միայն մեկ հնարավոր քայլի՝ այն է ճանաչման համատեքստում»,- նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանի Sputnik Արմենիա մամուլ ակումբում նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
Ի պատասխան հետևյալ հարցին. «Իր ելույթում Նախագահն առաջին անգամ խոսեց Ադրբեջանի դեմ հայկական կողմերի հնարավոր իրավական քայլերի մասին։ Արդյո՞ք, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»՝ Կարեն Բեքարյանը նշեց.
«ՀՀ-ն բարձրաստիճան պաշտոնյաների և անգամ Նախագահի մակարդակով բազմիցս նշել է, որ մենք որոշ պահից ստիպված ենք լինելու դիմել համարժեք քայլերի: Այդ հայտարարություններում չի առանձնացվել քաղաքական, իրավական ռազմական քայլերը: Ուստի այս տեսակետից, Նախագահի այս հայտարարությունը ես չէի անվանի մեր կողմից առաջին անգամ հնչող հայտարարություն, այլ կփաստեի, որ այս դեպքում ուղղակի Նախագահն ավելի հստակ է եղել իր հայտարարությունում»:
«Ես շատ կուզենայի, որ մեկ կողմից Ադրբեջանին տրվող հնարավոր իրավական պատասխանը մենք չընկալեինք միայն մեկ հնարավոր քայլի՝ այն է ճանաչման համատեքստում: Այդ գործողությունների շրջանակը շատ ավելի լայն է և դրանցից յուրաքանչյուրը կարող է կիրառվել ըստ պահի և անհրաժեշտության: Ի դեպ, եթե դրանք մինչ օրս չեն կիրառվել, դա եղել է ուղղակի հայկական կողմերի՝ բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշման դրսևորում: Այս համատեքստում պետք է նաև նշեմ, որ հայկական կողմերի նման կառուցողական դիրքորոշումը որևէ կերպ համեմատության եզրեր չունի ադրբեջանական կողմի որդեգրած դիրքորոշման հետ, որն ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը ներկայացնում է հետևյալ կերպ. «Միջազգային հանրություն, եթե ես Հայաստանի դեմ պատերազմ չեմ սկսում, ապա դա պետք է ընկալեք իմ կողմից որպես զիջում»:
Այստեղ պետք է նաև հավելել, որ բարեբախտաբար միջազգային հանրությունը կարծես թե սկսել է հասկանալ ադրբեջանական կողմի այդ դիրքորոշման բացարձակ անտրամաբանական լինելու փաստը»,- նշել է Բեքարյանը:
Անդրադառնալով հայկական կողմերի հնարավոր իրավական գործողություններին, փորձագետն այդ շարքում նշել է հետևյալ գործողությունները.
«Եվ հավատացեք, որ այս օրինակները կարել է շարունակել» ,- հավելել է Կարեն Բեքարյանը: