Իսրայելը պատրաստ է ուղիղ, առանց նախապայմանների բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ տարածաշրջանում խաղաղության հաստատաման համար: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նա նշել է, որ պես աջակցում է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» գաղափարին: «Ցավոք նախագահ Աբասը նախօրեին ասաց, որ պատրաստ չէ դրան: Ես հույս ունեմ, որ նա կփոխի իր կարծիքը», - նշել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետն իր ելույթի ժամանակ անդրադարձավ նաև Վեցյակի և Իրանի միջև կնքված միջուկային գործարքին՝ նշելով, որ պատժամիջոցները չեղարկելուն պես Իրանը վերսկսելու է միջուկային զենքի ստեղծումը: