Ռուսաստանը չի միանա ԻՊ դեմ միջազգային կոալիցիային. Լավրով

09:50     2 հոկտեմբերի, 2015

Ռուսաստանը չի կարող միանալ ԻՊ դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, քանի որ այն ստեղծվել է՝ անտեսելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք չենք կարող լինել մի կոալիցիայի կազմում, որը գործում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի և այն երկրի խնդրանքի, որի տարածքում տեղի են ունենում ռազմական գործողությունները», -  Լավրովի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է խուսափել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մյուս մասնակիցների հետ թյուրիմացություններից: 


© armedia.am