Ուկրաինան մեկնարկում է փոքր տրամաչափի զինատեսակների հետքաշումը

13:11     3 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինան կսկսի փոքր տրամաչափով զինատեսակների հետքաշումը շփման գծից։ Այդ մասին, ինպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն «Նորմանդական քառյակի» հանդիպումից հետո։

«Թեթև զինատեսակների հետքաշումը կսկսվի շաբաթ օրը։ Համաձայնություն է ձեռք բերվել Դոնբասում ԵԱՀԿ դիտորդական անխափան գործունեություն ապահովելու վերաբերյալ»,- ասել է Պորոշենկոն։ Նա «զսպված լավատեսություն» է հայտնել բանակցությունների արդյունքների հետ կապված։

Քննարկվել է նաև հակամարտության տարածքում անհետ կորածների հարցը։

Հիշեցնենք, որ «Նորմանական քառյակի» հանդիպումը կայացել է ուրբաթ երեկոյան Փարիզում։  


© armedia.am