ԻՊ ծայրահեղական խմբավորման գրոհայինները Պալմիրա քաղաքում պայթեցրել են հին հռոմեական դարաշրջանի Հաղթանակի կամարը։ Այս մասին հայտնում է հնագույն հուշարձանների պահպանության հարցերով սիրիական պետական գործակալությունը՝ փոխանցում է BBC-ն։
Պատմաբանների կարծիքով՝ մ.թ. II դարում կանգնեցված կամարը խորհրդանշել է կայսերական զորքի հաղթանակներից մեկը։
Ավելի վաղ գրոհայինները երկու տաճար էին պայթեցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքում։