Փորձագետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

16:34     5 հոկտեմբերի, 2015

Օրերս Երևանում տեղի ունեցավ  «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի, մասնավորապես՝ Հայաստանի համար»  խորագրով կլոր սեղան-քննարկում:  Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ:

Քննարկումը կազմակերպել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայիս փուլին, ինչպես նաև այդ  հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Որոշ հարցերի շուրջ ծավալված բանավեճերի արդյունքում մասնակիցները  վեր հանեցին  ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլում  առկա մարտահրավերները, ինչպես նաև համագործակցության նոր հնարավոր եզրերը:  Մասնակիցները ներկայացրին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման  իրենց տեսլականը՝ առաջարկելով այդ գործընթացը խթանող քայլեր:

Հանդիպման ընթացքում առավելապես ընդգծվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս փուլում ՀՀ նախաձեռնողականության անհրաժեշտությունը:

 


© armedia.am