Ազգային ժողովը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումների նախագծին

15:12     5 հոկտեմբերի, 2015

Հայաստանի Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր: 

Նշենք, որ քվեարկության նման ելքը կանխատեսելի էր, հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական բարեփոխումներին իրենց աջակցությունն էին հայտնել խորհրդարանական երեք ուժ՝ իշխանական ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն:

Նախագծին կտրականապես դեմ են արտահայտվում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», համարելով որ այն սեփական վերարտադրությունը ապահովելու՝ իշխանությունների փորձն է:


© armedia.am