Գվատեմալայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 161-ի

09:52     6 հոկտեմբերի, 2015

Գվատեմալայում սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 161-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գվատեմալայի դատախազությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին: Մինչ այժմ սողանքի վայրում հազարավոր տոննա հողի տակ մնում է 125 բնակելի տուն: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել աղետից փրկվածների:


© armedia.am