Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է բջջային հեռախոսների հարդարմամբ, նոր հավաքածու է թողարկել iPhone 6s-ի բազայի վրա: Ինչպես հայտնում է panorama.am-ը, հավաքածուն ստացել է Atlante անունը և նվիրված է աշխարհի երկրներին:
Հավաքածուում ներկայացված է մի քանի մոդել, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է երկրներից մեկի խորհրդանիշով՝ Ռուսաստան, Իտալիա, Չինաստան, Հայաստան և այլն:
Սմարթֆոնների դիզայնը նույն ոճով է. հետին մասի վերջին շերտն արված է ոսկուց և լրացված է երկրի տեսարժան վայրերի, խորհրդանիշների պատկերով: