Հայաստանը և Ղրղզստանը 2015 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի տեմպերով առաջ են անցել ԵԱՏՄ մյուս երկրներից: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
ԵՏՀ-ի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 4,171 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նշենք, որ ԵԱՏՄ-ում տնտեսության ամենամեծ աճը Ղրղզստանի մոտ է՝ 7,3 տոկոս: Ռուսաստանի և Բելառուսի տնտեսություններն այս ժամանակահատվածում բացասական դինամիկա են ունեցել: