ԻՊ գրոհայիններն ականապատել են Պալմիրայի ամֆիթատրոնը

17:53     6 հոկտեմբերի, 2015

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ականապատել են Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը, հայտնել է Սիրիայի մշակույթի փոխնախարար Ալի ալ Քաիմը:

«Այդ տեղեկությունը ճիշտ է: Մեզ այդ մասին հաղորդել են Պալմիրայի բնակիչները, որոնց մենք վստահում ենք: ԻՊ-ն ականապատել է ամֆիթատրոնը… Նրանք գիտեն, որ սիրիական ուժերը չեն կարող հարվածներ հասցնել պատմական հուշարձաններին: Եթե գրոհի փորձ կամ սպառնալիք լինի, նրանք կականապատեն նաև մյուս հուշարձանները: Այդ գործողություններն անմարդկային են և քաղաքակիրթ մարդկանց անվայել»,-հայտարարել է նա:

Հոկտեմբերի 5-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Պալմիրայի Հաղթական կամարը:


© armedia.am