Եվրոպական միության կողմից նախաձեռնած «Սոֆիա» կոչվող նոր օպերացիան շուտով կմեկնարկի Միջերկրական ծովում: Ինչպես հայտնում է բրիտանական BBC կայքը՝ գործողությունը ենթադրում է այն նավերի փնտրտուքն ու որոնումները, որոնք կասկածվում են մաքսանենգության, ինչպես նաև փախստականների թրաֆիկինգի մեջ:
Հիշեցնենք, որ այս տարի մինչև հիմա 130,000 փախստական է հյուսիսային Աֆրիկայից հասել հարավային Եվրոպա, որոնցից 2,700-ը խեղդվել են Միջերկրականի ջրերում: