Կոռուպցիոն սկանդալ ՄԱԿ-ում

09:46     7 հոկտեմբերի, 2015

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ և Անտիգուայի և Բարբուդայի մշտական ներկայացուցիչ Ջոն Էշը ձերբակալվել է կաշառակերության համար, հայտնում է РИА Новости-ն:

Հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի դատախազությունը նրան մեղադրանք էր ներկայացրել չինացի գործարարներից 1,3 միլիոն դոլար կաշառք ստանալու առնչությամբ: Մասնավորապես 500 մլն դոլարով ԳԱ նախկին նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար փաստաթղթեր էր պատրաստել Մակաոում ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնի կառուցման անհրաժեշտության մասին:

Բացի կանխիկ գումարից, նրան «նվիրել» էին նաև Rolex ժամացույց,  BMW ավտոմեքենա, իսկ նրա տան բակում կառուցվել է 30 հազար դոլար արժողությամբ բասկեթբոլի դաշտ:


© armedia.am