Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է TACC-ը, կառավարության արտակարգ ժողովի ժամանակ նախարարների կաբինետի անդամները համապատասխան դիմումներ են ներկայացրել:
Հաղորդվում է, որ դա սովորական ձևական միջոցառում է նախարարների կաբինետում տեղափոխություններ կատարելուց առաջ, որն անց է կացնում վարչապետ Սիձո Աբեն: Հրաժարական տված նախարարները ձևականորեն իրենց պարտականությունները կկատարեն մինչև օրվա երկրորդ կեսը, որից հետո կձևավորվի նոր կաբինետ, որում, լրատվամիջոցների տվյալներով, նախատեսվում է 19 նախարարներից փոխարինել միայն 6-ին:
Սպասվում է, որ վարչապետը փոփոխությունների ընթացքում կառավարության կազմում կթողնի հիմնական նախարարներին, այդ թվում՝ ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդուին, ֆինանսների նախարար Տարո Ասոյին, պաշտպանության նախարար Գենա Նակատանիին և գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուին: