Հունաստանը տեղ չունի եվրագոտում. Չեխիայի ֆիննախ

14:17     7 հոկտեմբերի, 2015

Հունաստանը եվրագոտում թողնելու քաղաքական որոշումն իռացիոնալ է և կասկածի տակ է դնում արժութային միության աշխատանքի կարգը: Նման հայտարարություն է արել Չեխիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը՝ Figaro թերթին տված հարցազրույցում, հայտնում է  RosBalt-ը:

«Միասնական արժույթը պետք է միայն տնտեսական, ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդի»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ Չեխիան չի շտապում միանալ եվրագոտուն:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան մեծ սխալ է գործում՝ ընդունելով փախստականներին։ 


© armedia.am