Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը հոկտեմբերի 7-ին հայտնել է լրագրողներին, որ Ռուսաստանի՝ Թուրքիայի օդային տարածքի «խախտումների» շարունակությունը կդիտարկվեն որպես «սպառնալիք» երկրի համար: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
«Ռուսաստանը բարեկամ երկիր է, այլ ոչ թե թշնամի: Բայց եթե խախտումները շարունակվեն, մենք կդիտարկենք դրանք որպես սպառնալիք և կանենք ամեն հնարավորը դրանք վերացնելու նպատակով», - ասել է Չելիքը: