Իրաքը կարող է «առաջիկա օրերի կամ շաբաթվա ընթացքում» դիմել Ռուսաստանին՝ երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու խնդրանքով, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Բաղդադը շահագրգիռ է, որպեսզի երկրի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի դերն ավելի մեծ լինի։