Մահմուդ Աբբաս. «Իսրայելն է սրում իրավիճակը, ոչ՛ Պաղեստինը»

22:42     7 հոկտեմբերի, 2015

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մեղադրել է իսրայելական կողմին լարվածության ուժգնացման մեջ: Ինչպես հայտնում է The Times of Israel –ը, Աբբասի կարծիքով միշտ էլ Պաղեստինն է փորձում խաղաղեցնել իրավիճակը:

«Ես բռնության և ուժի գործադրման կողմնակից չեմ: Ես ցանկանում եմ վայր դնել զենքերը և խաղաղ ճանապարհով լուծել այս լարվածությունը», - հայտարարել է Աբբասը:


© armedia.am