Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մեղադրել է իսրայելական կողմին լարվածության ուժգնացման մեջ: Ինչպես հայտնում է The Times of Israel –ը, Աբբասի կարծիքով միշտ էլ Պաղեստինն է փորձում խաղաղեցնել իրավիճակը:
«Ես բռնության և ուժի գործադրման կողմնակից չեմ: Ես ցանկանում եմ վայր դնել զենքերը և խաղաղ ճանապարհով լուծել այս լարվածությունը», - հայտարարել է Աբբասը: