ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում ռազմական գործողությունների հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«Ես արդեն ասել եմ, որ, մեր կարծիքով, Ռուսաստանը ոչ ճիշտ ռազմավարություն Է ընտրել: Նա շարունակում Է հարվածներ հասցնել ԻՊ-ին չպատկանող թիրախների: Մենք դա առանցքային սխալ ենք համարում», - նշել Է Քարթերը:
Ավելի վաղ արդեն հայտնի Էր դարձել, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մտադիր չեն Սիրիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանին: