Հայ դատի Կանադայի գրասենյակը կառավարությանը կոչ է արել նորից աջակցություն հայտնել Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացին ու դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները:
Հայ դատի Կանադայի գրասենյակի նախագահ ժիրայր Բասմաջյանը նամակ է ուղղել Կանադաի ԱԳՆ ղեկավար Ռոբ Նիքլսոնին, որտեղ նշել է, որ Կանադայի կառավարությունը դեռ չի արձագանքել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերին:
Նամակագիրները շեշտում են, որ Ադրբեջանի հարձակումների հետեւանքով խաղաղ բնակչության ու զինվորականների շարքերում երեք զոհ է եղել: «Կանադայի կառավարությունը չի կարող ձեռքերը ծալած նստել մինչ հակամարտությունը սաստկանում է: Մյուս դեպքերում, վարչապետ Հարփերը հայտարարում էր, որ Կանադան չի կարող իրեն թույլ տալ մի կողմ քաշվել, երբ դաժան բռնապետությունը, որը չի ձգտում խաղաղության, սպանում է խաղաղ բնակիչներին: Այդուհանդերձ, այս դեպքում Կանադան դեռ այս հարցը չի բարձրացրել: Կանադայի դաշնակիցներից շատերն արդեն արձագանքել են այս հարձակումներին»,- ասված է նամակում: