ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի

09:48     8 հոկտեմբերի, 2015

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է 2016 ֆինանսական տարում ամերիկյան պաշտպանության ծախսերի օրինագիծը, ռազմական բյուջեի տեքստն ուղարկվել է նախագահին:

ԱՄՆ պաշտպանության բյուջեն նախատեսում է 300 մլն դոլար հատկացնել Կիևին անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար: Փաստաթղթում նաև նշվում է Կիևին հետախուզական տեղեկություն տրամադրելու մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Բարաք Օբաման Գլխավոր ասամբլեայի ժամանակ հայտնել էր, որ Կիևին պաշտպանական տեսակի զինտեխնիկա տրամադրելու մասին:


© armedia.am