Հյուսիսային Կորեան հնարավորություն ունի ԱՄՆ-ի դեմ միջուկային զենք կիրառել։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ղեկավար ծովակալ Բիլլ Գորտնին:
«Մեր գնահատականների համաձայն՝ նրանք հնարավորություն ունեն հրթիռի միջոցով մեր հայրենիքին հարվածելու միջուկային զենքով», - նշել է Գորտնին՝ հավելելով, որ հյուսիսկորեական ղեկավարության պահվածքը կանխատեսելը բավական բարդ է, սակայն ամերիկացի զինվորականները պատրաստ են կոշտ պատասխան տալ, եթե ԿԺԴՀ-ն որոշի հրթիռներ արձակել։