ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարություն է տարածել Ռուսական կործանիչներրի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու առնչությամբ։
Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքը պատրաստ է Թուրքիային պաշտպանել հնարավոր բոլոր սպառնալիքներից։ «ՆԱՏՕ-ն կարող է և պատրաստ է դիմակայել Թուրքիային և իր մյուս բոլոր անդամներին ուղղված սպառնալիքներին»,- ասել է Սթոլթենբերգը։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածներին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «ՆԱՏՕ-ն բոլոր հարցերին, այդ թվում՝ Թուրքիա զորամիավորում ուղարկելուն առնչվող հարցին պատասխան է տվել՝ ավելացնելով իր հնարավորություններն ու պատրաստությունը»։ Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն պետք է Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելուց հրաժարվի և Սիրիայում պայքարի ԻՊ-ի դեմ։