Ռուսաստանը Մեծ Բրիտանիայից աջակցություն է խնդրել՝ կապեր հաստատելու «Սիրիական ազատ բանակի» հետ: Համապատասխան խնդրանքով բրիտանական ԱԳՆ ներկայացուցչին դիմել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում է BBC-ն:
«Ռուսական կողմը երախտապարտ կլիներ բրիտանացի գործընկերներին աջակցության համար՝ «Սիրիական ազատ բանակի» հետ կապեր հաստատելու նպատակով նրա և Սիրիայի զինված ուժերի միջև ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ջանքերը համակարգելու, ինչպես նաև «Սիրիական ազատ բանակին» քաղաքական գործընթաց ներառելու հնարավորության համար»,- նշել է Յակովենկոն:
Հաղորդվում է, որ դեսպանը նաև հետաքրքրված է եղել ավիահարվածների արդյունավետությունը բարձրացնելու համար բրիտանական կողմից ծայրահեղականների ենթակառուցվածքի մասին տեղեկություններ ստանալով: