Վարշավան և Վաշինգտոնը Բրյուսելում համաձայնագիր են կնքել, որով որոշվում է ամերիկյան ռազմատեխնիկայի 5 պահեստի տեղակայման վայրերը Լեհաստանի տարածքում, փոխանցում է Корреспондент-ը:
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը կբանակցեն համաձայնագրի նյութատեխնիկական ապահովման հետ կապված մանրամասների շուրջ:
Փաստաթուղթը հրահանգիչ բնույթ է կրում: Համաձայնագրի նպատակն ամերիկյան ուժերին տարածքի և կառույցների տրամադրումն է՝ համատեղ պաշտպանական նպատակների իրականացման համար: