Ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների, Սաուդյան Արաբիան նախատեսում է մեծացնել Բաշար Ասադի տապալմանը ձգտող Սիրիայի զինված ընդդիմության 3 խմբերին զենքի մատակարարումները, հաղորդում է BBC-ն:
Բարձրաստիճան սաուդյան պաշտոնյայի խոսքերով, ով չի ցանկացել բարձրաձայնել իր անունը, չափավոր ընդդիմության զինված խմբավորումները կստանան նոր, ժամանակակից զենք, ներառյալ հակատանկային սարքավորումները:
Աջակցություն կստանան մասնավորապես չափավոր ընդդիմություն համարվող «Ջեյշ էլ-Ֆաթհ», «Սիրիայի ազատ բանակ» և «Հարավային ճակատ» խմբավորումները:
Ըստ աղբյուրի` հնարավոր է, որ Սիրիայի չափավոր ընդդիմությունը նաև «հող-օդ» հրթիռներ ստանա: