Եվրամիության խորհուրդը ներքին գործերի նախարարների մակարդակով որոշել է կարգավորման քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման առաջին օրվա արդյունքները, հաղորդում է TACC-ը:
«Մենք բոլորս բանակցությունների սեղանի շուրջ որոշեցինք քաղաքական գործընթաց սկսել, որպեսզի Սիրիայում վերջ դնենք պատերազմին», - ասել է նա, ընդգծելով, որ դա տեղի կունենա ՄԱԿ-ի շրջանակներում:
Մոգերինին տեղեկացրել է, որ ԵՄ-ն և գործընկերները մտադիր են նաև ուղղակի աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականներին ընդունող Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային, ինչպես նաև տարանցիկ պետություններին: