Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է սերտորեն աշխատեն Ռուսաստանի հետ, եթե ցանկանում են հաղթել Իսլամական պետության զինյալներին, - հայտնում է Sputnik News-ը:
«Ռուսաստանը լավագույն օրինակ է, թե ինչպես պետք է երկիրը գործի», - ասել է Բերլուսկոնին, հավելելով̦.- «Ես չեմ կարծում, որ մեկուսի գործելակերպը կլուծի այն իրավիճակը̦ որն ԻՊ-ն ստեղծել է Իրաքում և հարևան երկրներում»: