Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնն օրերս հայտարարել է̦ որ պատրաստվում է հատուկ ջոկատներ ուղարկել մերձբալթյան տարածաշրջան ՝ այնտեղ պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով:
Լեհաստանի̦ Լիտվայի̦ Լատվիայի և Էստոնիայի տարածքում արդեն իսկ տեղակայված են գերմանական և ամերիկյան որոշ ուժային ջոկատներ̦ սակայն համաշխարհային վերջին իրադարձությունների ֆոնին տվյալ երկրների առաջնորդները խնդրել էին ՆԱՏՕ-ին հավելյալ օգնություն տրամադրել իրենց ՝ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու նպատակով:
Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի տվել բրիտանական կողմի հայտարարությանը̦ սակայն դժվար թե շատ զարմանա նման որոշումից̦ քանի որ նման խոսակցություններ շատ վաղուց են ծավալվում̦ և անձամբ Լիտվայի վարչապետը քանիցս խնդրանք-դիմում է ուղարկել մյուս բոլոր մերձբալթյան պետությունների անունից ՝ անվտանգությունն այս տարածաշրջանում ամրացնելու պահանջով:
Մայքլ Ֆալլոնն ինքը բացատրում է Մեծ Բրիտանիայի նման որոշումը վերջերս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հերթական սրացմամբ և ընդհանուր լարվածությամբ:
«Ռուսաստանն առանց այն էլ վտանգավոր իրավիճակը Սիրիայում է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իր ներկայությամբ»̦- ասել է Ֆայլոնը̦- «Եթե Ռուսաստանն ուզում է օգնած լինել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարում̦ այն կարող է օգտագործել իր ազդեցությունն Ասադի վրա՝ կոչ անելով վերջինիս դադարեցնել ռմբակոծությունն իր սեփական քաղաքների ու գյուղերի վրա:»