Թունիսում ազգային երկխոսության «քառյակին» շնորհվել է 2015թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը: «Քառյակը» ձևավորվել է 2013թ.-ին Թունիսում համաժողովրդական դժգոհության և հեղափոխությունից հետո՝ երկրում վիճակը կայունացնելու նպատակով:
Նորվեգական նոբելյան կոմիտեն քննարկել է 237 թեկնածություն, որոնց թվում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Հնարավոր թեկնածուների թվում դիտարկվում էր նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: