ԵՄ-ն կկասեցնի Բելառուսի, այդ թվում նաև նախագահ Լուկաշենկոյի հանդեպ պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Այդ մասին որոշում պետք է կայացվի հոկտեմբերի 12-ին ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին: Նման որոշման հիմք են ծառայել վեց քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը Բելառուսի աջակցությունը:
«Կախված նախագահական ընտրությունների ժամանակ Լուկաշենկոյի վարքագծից՝ չորս ամսով պատժամիջոցները դադարեցնելու մասին որոշումը կընդունվի երկուշաբթի օրը»-հայտնել է աղբյուրը: