Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, պատասխանելով թուրքական կառավարության` մամուլի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ հարցին, կոչ է արել Թուրքիային հարգել լրատվամիջոցների ազատությունները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ականատես լինել «ազատ, արդար, վստահելի» ընտրությունների: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
«Մենք մտահոգված ենք այն փաստով, որ կառավարության նկատմամբ լրատվամիջոցների քննադատական հոդվածների առնչությամբ և ահաբեկչական քարոզչություն ծավալելու վերաբերյալ մեղադրանքներն ավելի են աճում: Մենք անհանգստացած ենք նաև դատարանների միջոցով ազատ խոսքի սահմանափակման փաստով», - ասել է Քիրբին: