ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, ևս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։ Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի և երաժշտական դպրոցի շենքերը։
ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում, որտեղ մահացել և վիրավորվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաև այցելել են կրակոցներից տուժած մշակույթի տունը։
ԵԱՀԿ դիտորդները կարողացել են անձամբ համոզվել, որ գյուղը գնդակոծվել է թուրքական ծագման TR-107 սարքավորումներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գնդակոծումից տուժած գյուղ էր այցելել Ֆրանսիայից ժամանակ տեսչական խումբը։
Հակառակորդի ագրեսիայից սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի Այգեպար, Այգեհովիտ և Բերդավան գյուղերում զոհվել էր 3 և վիրավորվել՝ 4 խաղաղ բնակիչ։