Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Մուհանբհայ Կունդարիան ասել է, որ Հնդկաստանի իշխանությունները ցանկանում են արագացնել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Եվրասիական տնտեսական միության հետ բանակցությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Հնդկաստանը պատրաստ է համաձայնության գալ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, քանի որ այն բացում է նոր շուկաներ ԵԱՏՄ երկրներում: Մենք պետք է արագացնենք համաձայնագրի ընդունումը», - ասել է նախարարը: