ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել սիրիական չափավոր ընդդիմության մարզումների ծրագիրը, տեղեկացնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ նախագահի վարչակազմը խոստովանել է, որ սիրիացի ապստամբներ պատրաստելու համար Պենտագոնի ծրագիրը, որը գնահատվել էր 500 մլն դոլար, չի կարողացել իրականացնել իր գործառույթը՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։