Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում Թուրքիան տեսչական այց կանցկացնի Հայաստանում: Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող այցին խմբի կազմում կլինի նաև մեկ զինծառայող Սլովակիայից: Թուրք զինվորները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 11-14-ը: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հրապարակելով ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահման ունեցող Թուրքիան Հայաստան զինվոր է ուղարկելու: