Հանրաքվեն անցկացվելու է Ընտրական օրենսգրքին համապատասխան. ԿԸՀ նախագահ

16:15     10 հոկտեմբերի, 2015

Ինչպես Հայաստանում բոլոր նախկին ընտրությունները, այնպես էլ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի Ընտրական օրենսգրքի ու Հանարքվեի մասին օրենքի համապատասխան: Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

«Հանրաքվեն կանցկացվի Ընտրական օրենսգրքի ու Հանրաքվեի մասին օրենքի դրույթներին համապատասխան», -հավելեց Մուկուչյանը: 

Նա ասաց, որ այս պահին վաղ է խոսել ընտրատեղամասերի քանակի մասին: Ինչ վերաբերում է այսօրվանից մեկնարկած քարոզարշավին, ապա, ըստ Մուկուչյանի, հանրաքվեի քարոզարշավն ունի «լայն դրսևորումներ»: 

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիտում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման միջոցառումների ժամանակացույցը: 

Իսկ այսօր մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի հանրաքվեից մեկ օր առաջ` դեկտեմբերի 4-ին:


© armedia.am